Հերմինե Նաղդալյանի հայտնի հայտարարությունը դարձել է ադրբեջանական մեդիա հարթակի առաջին թեմաներից մեկը

Հերմինե Նաղդալյանի հայտնի հայտարարությունը դարձել է ադրբեջանական մեդիա հարթակի առաջին թեմաներից մեկը

 Arminfo-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հայտարարությունը` կապված ազատագրված տարածքների հետ, արդեն քանի օր է չի իջնում ադրբեջանական լրատվամիջոցների էջերից: Հaqqin.az, day.az, vesti.az, apa.az, minval. az. oxu.az եւ այլ լրատվականներ մեջբերում են ՀՀ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը եւ ամենատարբեր մեկնաբանություններում հղում կատարում վերջինիս: Գրում են, որ Հայաստանում չեն դադարում քաղաքական ցնցումները, որոնք պայմանավորված են վերջին քառօրյա պատերազմով, և որ Հայաստանի ղեկավարությունը խոստովանություն է արել, որ տարածքներ է օկուպացրել եւ չունի որեւէ իրավունք այդ տարածքների հանդեպ:



Որքան էլ զարմանալի կհնչի, սակայն, որոշ ադրբեջանական առաջատար լրատվականներ նույնիսկ իրենք են Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը որակել շոկային: