Իմ որդին էլ, թոռներս էլ ծառայել են բանակում. ՀՀԿ-ական պատգամավոր

Իմ որդին էլ, թոռներս էլ ծառայել են բանակում. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորներից Վազգեն Կարախանյանի և՛ որդին է բանակում ծառայել, և՛ թոռները։ Համենայնդպես այդպես վստահեցրեց նա Hraparak.am-ի հետ զրույցում։



«Որդիս շուտ է ծառայել, հիմա 32 տարեկան է։ Ունեմ նաև երկու տղա թոռ, որոնք ծառայել են, տարեկետում են վերցրել, սովորում էին տնտեսագիտական համալսարանում։ Գնացին իրենց զինծառայությունն ավարտեցին, եկան և շարունակեցին»,-ասաց նա։



Որևէ մեկը չի՞ փորձել որևէ կերպ խուսափել ծառայությունից:



«Չէ, չէ, իմ գերդաստանում երեք արու զավակ է եղել, մեկը՝ իմ որդին, և երկու արու թոռներ, որոնք բոլորն էլ ծառայել են հայկական բանակում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ