Հյուգոյի սեքսուալ կյանքի գաղտնիքները

Հյուգոյի սեքսուալ կյանքի գաղտնիքները

Երբ Վիկտոր Հյուգոն ամուսնացավ, ընդամենը 20 տարեկան էր եւ դեռ կույս։ Առաջին ամուսնական գիշերը նա իր երիտասարդ, անփորձ եւ այդ փորձություններին անպատրաստ կնոջ՝ Ադել Ֆուշեի հետ ունեցավ 9 սեռական ակտ։ 8 տարվա համատեղ կյանքի ընթացքում Ադելը լրիվ հյուծվեց Հյուգոյի սեքսուալ ակտիվությունից, շուտով ընդհանրապես հրաժարվեց նրա հետ սեռական կյանքով ապրել։



1833 թվականին Հյուգոն ծանոթացավ գեղեցկուհի Ժուլիետ Դրուեի հետ, դերասանուհի, բազմաթիվ հարուստ եւ հայտնի տղամարդկանց սիրուհի։ Հենց նա Հյուգոյի համար բացահայտեց մի քանի սեքսուալ գաղտնիքներ։ Շուտով Հյուգոն իր մասին կարող էր ասել․ «Կանայք կարծում են, որ ես պարզապես անկրկնելի եմ»: Դա հենց այդպես էր։ Այդպես սկսվեց Հյուգոյի ակտիվ սեքսուալ կյանքը։ Նրա համար ոչ մի անսովոր բան չկար, եթե ասենք, առավոտ շուտ սեքսով էր զբաղվում երիտասարդ մարմնավաճառուհու հետ, նախաճաշից հետո՝ որեւէ դերասանուհու, իսկ գիշերը՝ կուրտիզանուհու հետ։ Բայց այդ ամենը նախերգանք էր, իսկ հետո ամբողջ գիշեր նա նույն ակտիվությամբ անցկացնում էր գեղեցկուհի Ժուլիետի հետ։ Հյուգոն սեքսով էր զբաղվում անգամ կյանքի վերջին օրերին։ Մահվանից առաջ 83-ամյա Հյուգոն 8 անգամ սեռական ակտ էր ունեցել տարբեր կանանց հետ։ Իսկ 70 տարեկանում նա կարողացել էր գայթակղել 22-ամյա աղջնակի։ Մի օր 80-ամյա ծերունու սենյակ է մտնում նրա թոռնիկը եւ տեսնում պապիկին՝ գրկած երիտասարդ ծառային, Հյուգոն ասում է․ «Տե՛ս, Ջորջ, թե ում են մարդիկ հանճար անվանում»: 



Նկարում՝ Վիկտոր Հյուգո եւ Ժուլիետ Դրուե



Աշխեն Քեշիշյան