Վարշավայի գագաթնաժողովը ցույց կտա դաշինքի ուժը եւ միասնությունը

Վարշավայի գագաթնաժողովը ցույց կտա դաշինքի ուժը եւ միասնությունը

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է ցույց տա աշխարհին Հյուսիսատլանտյան դաշինքի ուժը եւ միասնությունը: Սա վերաբերում է նաեւ այն երկրներին, որոնք հակված են դրական վերաբերվելու ռուսական սադրանքներին: Այս մասին ֆրանսիական Le Monde-ում գրել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիթհոլդ Վաշիկովսկին եւ շարունակել, որ տեղն էլ բավական խորհրդանշական է, քանի որ Լեհաստանն անցել է խորհրդային լծի ողջ ճանապարհն ու ճաշակել դրա ողջ դառնությունը: Միաժամանակ, ինչպես նկատել է լեհ թիվ մեկ դիվանագետը, մասնակիցները կկարողանան հաղորդակցվել Լեհ Կաշինսկու ժառանգությանը, ով փրկեց Թբիլիսին ռուսական օդային հարձակումներից 2008-ին: Իր հոդվածում Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիմնականում ներկայացրել է Լեհաստանի անցած ուղին ՆԱՏՕ-ի կազմում՝ նկատելով, որ 1999-ին Լեհաստանը հիրավի կարեւոր քայլ կատարեց պատմության մեջ եւ միացավ ամենից արդյունավետ ռազմական ալյանսին, որը ներկայումս գոյություն ունի աշխարհում:



Լեհաստանի լիարժեք անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին Վիթհոլդ Վաշիկովկսին համարել է լեհական երազանքի իրականացում: Լեհաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է ինչպես դաշինքի անվտանգության քաղաքականությանը, առկա մարտահրավերներին եւ խնդիրներին, այլ նաեւ հատուկ ակցենտացիա է կատարել ռուսական սադրանքներին:



ՀԳ Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Վարշավա է մեկնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։