Ինչ է կատարվել գիշերը ՊՊԾ գնդում. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Ինչ է կատարվել գիշերը ՊՊԾ գնդում. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ոստիկանության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»:



Նշենք նաև, որ Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սասնա Ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»։
Ավելի ուշ այս հաղորդագրությունը տարածել է նաեւ «Սասնա Ծռերիր» էջը։



Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանությունը գրոհ է կազմակերպել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» նկատմամբ, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին, ինչպես նաեւ մեկ ոստիկան։ Ոստիկանությունը հաղորդել էր, թե զինյալներից Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են, մինչդեռ ՀԽ-ն հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանց առեւանգել են։