Ազատ Արշակյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. վիրահատությունը հաջող է անցել

Ազատ Արշակյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. վիրահատությունը հաջող է անցել

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ շատ ծանր վիճակում Նորք-Մարաշի հիվանդանոցի վիարահատարան են տեղափոխել Ազատ Արշակյանին: ԱԻՄ առաջնորդը տեղեկացնում է նաև, որ րոպեների հապաղումը կարող էր բախտորոշ լինել Ազատ Արշակյանի համար, սակայն վիրահատությունը հաջող է անցել:



«Հենց հիմա (12։30) մեր Տիգրանից (Զատիկեան) իմացայ, որ շատ ծանր վիճակում Նորք-Մարաշի հիւանդանոցի վիարահատարան են տանում Ազատ Արշակեանին։ Տիգրանի մօտ է եղել, երբ վատացել է։ Միայն Տիգրանի պնդմամբ է համաձայնել գնալ (որ Տիգրանը տանի) հիւանդանոց։ Ես ինքս էլ հիմա թռնում եմ այնտեղ տեսնելու, թէ ինչով կարող եմ օգնել։ Անկախութեան հանրաքուէի 25-ամեակին (տարբեր մանրուքներ վկայակոչելով Ազատի ներդրումն անտեսող երախտամոր անշնորհքներ) չմոռանաք, որ այդ ազգային միակ յաղթանակած ծրագրի՝ առաջին ազգային ինքնորոշման հիմքերում եղած չորս անձանցից մէկն է Ազատ Արշակեանը (1973 թ.-ին ԱՄԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ) եւ նրա չափ տաժանակրութիւն կրել էր մէկ էլ վաղամեռիկ Աշոտը (նոյնպէս այդ չորսից մէկը)։ Մեր բոլորիս պարտքն է, ինչով կարող ենք, օգնել մեր ազատագրման, մեր պետականութեան վերականգման մի քանի ռահվիրաներից մէկին՝ Ազատ Արշակեանին։ Տէր, պահպանիր նրան։



Յ.Գ.- Աւելացնում եմ երկու եւ կէս ժամ անց (14։50)։ Վտանգաւոր եզրագծում է եղել։ Րոպէների հապաղումը կարող էր բախտորոշ լինել, բայց վիրայատութիւնը, փառք Տիրոջը, յաջող է անցել։ Երբ ինձ տեսաւ ասաց՝ «Որոշել էի հերթը խախտել, բայց չստացուեց» (Ինձնից 10 ամիս փոքր է)։ «Դէ, ուրեմն քեզ կարգին պահիր»,-եղաւ պատասխանը»։