Այսօր Երևանում կքննվի ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի համատեղ հայցադիմումն ընդդեմ «ապօրինի որոշումների»

Այսօր Երևանում կքննվի ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի համատեղ հայցադիմումն ընդդեմ «ապօրինի որոշումների»

Այսօր ժամը 18։00-ին Երևանի Շենգավիթի վարչական դատարանում տեղի կունենա Գյումրու ավագանու երեք ընդդիմադիր ուժերի՝ ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցության համատեղ հայցադիմումի քննությունը։ 



ԱԺ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջին համարը հանդիսացող Հովհաննես Մարգարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքը մի մասով ուղղված է թիվ 34 Ընտրատարածքային հանձնաժողովի դեն։ «Այսինքն, որ մանդատները հետ վերադարձվեն, քանզի սխալ են հաշվել իրենք, և երկրորդ, մենք բողոքի մեջ անդրադարձել ենք նաև, որ «Բալասանյան դաշինքի» առաջին համարը առանց ավագանու կողմցի փակ-գաղտնի քվեարկության առաջին անցկացրել է առաջին նիստը՝ օրենքի խախտմամբ և Բալասանյանին առանց քվեարկության հռչակել են քաղաքապետ»,-ասաց նա՝ նշելով, որ հայցադիմումում նշել են, որ նաև այս որոշումը անվավեր ճանաչի դատարանը։ Ըստ նրա՝ Բալասանյանի թեկնածությունը պետք է պարտադիր քվեարկվեր, քանզի կարծում է, որ բացառված չէր՝ դնեին քվեարկության և որևէ մեկը քվեարկության չգնար այդ դաշինքի 17 անդամներից կամ որևէ մեկը որոշեր դեմ կամ ձեռնպահ քվեարկեր։



Նշենք, որ Գյումրու ընտրությունների արդյունքներով Սամվել Բալասանյանի գլխավորած «Բալասանյան դաշինքն» իր ստացած ձայների հաշվին Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված հաշվարկի արդյունքում ստացել էր 15 մանդատ՝ ավագանու ընդհահուր 33 մանդատների մեջ։ Բայց սույն հոդվածի 5-րդ մասով վերահաշվարկ է կատարվել, ինչի արդյունքում «Բալասանյան դաշինքին» տրվել է 17 մանդատ՝ նրան դարձնելով մեծամասնություն ավագանու կազմում։ հենց սա էլ առաջացրել է ավագանու կազմում ընդգրկված մյուս երեք ուշժերի դժգոհությունը, ինչի համարէլ նրանք այսօր այս բոլոր հարցերը կվիճարկեն դատարանում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ