«Հայկական ժամանակ». Հայ-իրանական հարաբերությունները առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով

«Հայկական ժամանակ». Հայ-իրանական հարաբերությունները առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայ-իրանական հարաբերությունները իրենց բովանդակությամբ, մեղմ ասած, յուրահատուկ են։ Դրանք առավել քան ջերմ են քաղաքական իմաստով, և բավականին սառը՝ տնտեսական առումով։ Վերջին շրջանում փորձեր են արվում խորացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, սակայն շոշափելի առաջընթաց այս առումով դեռ չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երեկ տեղի ունեցած այցը Հայաստան կարող է խթանել այդ հարաբերությունները, մանավանդ որ այցի օրակարգը հիմնականում բաղկացած է հենց տնտեսական բնույթի հարցերից։ Այցի շրջանակներում կազմակերպվել է նաև հայ և իրանցի գործարարների մասնակցությամբ բավական տպավորիչ տնտեսական համաժողով։ Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները իրոք ունեն ահռելի մեծ ներուժ, սակայն օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։