Կ. պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններ` առաջիկա մայիս քսանութին

Կ. պոլսի Հայոց պատրիարքական ընտրություններ` առաջիկա մայիս քսանութին

Ինչպես փոխանցում է «Հայ ձայնը» Կ Պոլսի համայնքում վճռական ժողով է տեղի ունեցել: Որոշվել է Կ. Պոլսի Հայոց Ամենապատիվ պատրիարքի ընտրությունները նշանակել առաջիկա մայիսի քսանութին: Ուշագրավ է ամսաթիվը որպես նոր կյանքի եւ նոր զարթոնքի ամսաթիվ, կապված հայոց Առաջին Հանրապետության հռչակման պատմական կարեւոր ամսաթվի հետ: Մինչ այս, վաղը Պոլսում տեղի է ունենալու Կ. Պոլսի Հայոց պատրիարքական Աթոռի տեղապահի ընտրություն:



«Հայ ձայնը» նաեւ հավելում է որ Կ. Պոլսի ժողովը եղել է բավական սուր եւ քննարկվել են Պոլսո Աթոռի եպիսկոպոսների ունեցած տարակարծությունները: Չի բացառվում, որ Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը հրաժարական տա: