Գրող Միխայիլ Վելլերը բաժակ է նետել հաղորդավար Ռոման Բաբայանի վրա

Գրող Միխայիլ Վելլերը բաժակ է նետել հաղորդավար Ռոման Բաբայանի վրա

Գրող Միխայիլ Վելլերը նկարահանումների ժամանակ բաժակ է նետել «Ձայնի իրավունք» հաղորդաշարի վարող Ռոման Բաբայանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել «ТВЦ»-ում:



Ինչպես հայտնում է «BaltNews»-ը Վելլերը զայրացել է Բալթյան երկրներում ռուս բնակչության կենսապայմանների մասին զրույցի ընթացքում եւ նման ռադիկալ քայլի դիմել, երբ Բաբայանը ասել է, որ Բալթյան երկրներում ռուսալեզու բնակչության վիճակը իրավունքների առումով չափազանց վատ է:



Իրավապաշտպան Դմիտրի Լինտերը պատմել է լրատվամիջոցին, որպես ականատես, որ ամեն բան սկզբում ընթանում էր նորմալ, սակայն երբ ինքը սկսել է խոսել, Վելլերը նախ լարվել է ապա երբ Ռոման Բաբայանը պաշտպանել է իրեն` արդեն դուրս է եկել ափերից եւ բաժակը շպրտել Ռոման Բաբայանի վրա: