Վերնիսաժի բացումը մայիսի 12-ին

Վերնիսաժի բացումը մայիսի 12-ին

Մեկ տարուց ավելի տեւած Վերնիսաժի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Դրանք սկսվել էին դեռեւս 2016 թ․ ապրիլի 19-ին, իրականացվել են մի քանի փուլով՝ այնպես, որ առեւտրականները շատ չտուժեն։ Սկզբում գործարկվեց Հանրապետություն փողոցին հարող հատվածը, ապա շինարարությունն սկսեց ընթանալ Խանջյան փողոցին հարակից տարածքում։ Սակայն անցած տարի տեղադրված սալիկները ձմռանն այնքան էին վնասվել, որ այս գարնանը դրանց մի հսկա մասը հանվեց՝ փոխարինվեց նորերով։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 12-ին՝ Երեւանի ընտրություններից ընդամենը 2 օր առաջ, նախատեսվում է Վերնիսաժի հանդիսավոր բացումն իրականացնել, բնականաբար, Տարոն Մարգարյանի մասնակցությամբ։ Նախատեսվում են կարմիր ժապավեն, հանդիսավոր մաս, ելույթներ եւ օվացիաներ՝ ուղղված «շինարար» քաղաքապետին ու քաղաքապետարանի թիմին։