ՕՊԵԿ-ը կողմ է նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը

ՕՊԵԿ-ը կողմ է նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը

ՕՊԵԿ անդամ պետությունները կողմ են, որպեսզի նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին Վիեննայի համաձայնագրի գործողությունը երկարաձգվի մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջը: Այս մասին հայտարարել է Ալժիրի Էներգետիկայի նախարար Նուրադդին Բութերֆան: «Ես կարծում եմ, որ անդամ պետությունների մեծ մասի մոտ կա կոնսենսուս աջակցել Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի առաջարկին, համաձայնագիրը եւս ինն ամսով երկարաձգելու վերաբերյալ»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հայտարարել է նախարար Բուտերֆան:



Նշենք, որ առաջարկի մասին հայտարարել են ՌԴ եւ Սաուդյան Արաբիայի Էներեգետիկայի նախարարները նշելով որ այն պաշտոնապես առաջարկելու են մայիսի վերջին կազմակերպության հերթական հավաքի ժամանակ