Մոսկվան, Թեհրանն ու Անկարան Սիրիայում համատեղ գործողություն չեն պլանավորել․ Սերգեյ Լավրով

Մոսկվան, Թեհրանն ու Անկարան Սիրիայում համատեղ գործողություն չեն պլանավորել․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համատեղ գործողություններ չեն ճլանավորել Սիրիայում։ Այս մասին նա ասել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում։ «Մենք չենք պլանավորել համատեղ ռազմական գործողություններ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան մասնակցությամբ։ Լավրովը նաեւ պարզաբանել է, որ Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում են այդ երկրի կառավարության օրինական հրավերով։ «Թուրքիան հիմնվել է իր անվտանգության հանդեպ եղած սպառնալիքների վրա, իսկ սիրիական կառավարությունը դեմ է, որ թուրք զինվորականները գտնվեն այդ երկրում։ Այնուհանդերձ, աջակցել է Աստանայի ձեւաչափի ստեղծմանը։ Սա պրագմատիկ որոշում էր, որը թույլ կտա հասնել նրան, ինչին երբեք դեռ հնարավոր չի եղել հասնել Սիրիայում՝ ապահովել իրական հրադադար երկրի տարածքի մեծ մասում, ապահովել ուղիղ երկխոսություն կառավարության եւ զինյալ ընդդիմության միջեւ»,- պարզաբանել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։