Հայտնի է Անգլիական լիգայի գավաթի նվաճողը

Հայտնի է Անգլիական լիգայի գավաթի նվաճողը

«Մանչեսթեր սիթին» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում հաղթել է «Չելսիին» 11-մետրանոցներով 4։3 հաշվով եւ նվաճել գավաթը։ Հանդիպումը տեղի է ունեցել «Ուեմբլի» լոնդոնյան մարզադաշտում։ Մինչեւ հավելյալ ժամանակի ավարտը վնասվածք է ստացել «Չելսիի» խաղացող Կեպա Արիսաբալագան, ում Մաուրիցիո Սարին ցանկացել է փոխարինող մտցնել դաշտ, սակայն վերջինս հրաժարվել է լքել դաշտը։ «Մանչեսթեր սիթին» վեցերորդ անգամ իր պատմության մեջ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր եւ այս ցուցանիշով առաջ անցել «Մանչեսթեր Յուայթեդից», «Չեսիից» եւ «Աստոն վիլլայից»։ Հիշեցնենք, որ ռեկորդակիրը սակայն համարվում է «Լիվերպուլը», ով ութ անգամ է դարձել գավաթակիր։