Արմեն Սարգսյանը միակ պաշտոնյան էր, որ պատերազմի օրերին չայցելեց Արցախ

Արմեն Սարգսյանը միակ պաշտոնյան էր, որ պատերազմի օրերին չայցելեց Արցախ

Ես Մերի Նիկողոսյանն եմ, ով Արցախից տեղափոխվեց և 37 օր բնակվեց Երևանի Դավթաշեն համայնքում: Մեր 14 հոգանոց խմբի մի մասն ապրում էր Դավթաշենում, մյուս մասը՝ Զովունի գյուղում: Մենք ունեինք աջակցության կարիք և մեզ ասացին, որ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնում է ՀՀ նախագահի «Երևան իմ սեր» հիմնադրամը: 

Մեր խմբից Գագիկ Մակարյանը 2 անգամ զանգեց հիմնադրամի գրասենյակ և նրան բավական կոպիտ կերպով ասացին, որ օգնություն չի լինելու: Եվ այդպես էլ որևէ օգնություն չեղավ: «Երևան իմ սեր հիմնադրամը» միակ հիմնադրամն է, որը ոչ սննդի, ոչ կացարանի, ոչ հագուստի ու այլ պարագաների հարցով չաջակցեց Արցախում ապրողներին կամ այնտեղից տեղահանվածներին: Մեր Գագիկ Մակարյանը գրեց հիմնադրամի ֆեյսբուքյան էջին, պարզվեց՝ տնօրենը փոխվել է և կապ հաստատեց մի աշխատակից, տրամադրելով իր ձեռքի համարը, փորձելով շտկել իրավիճակը, մինչդեռ շտկելու բան էլ չկա: 

Չնայած հիմնադրամի պահվածքը զարմանալի չէ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միակ պաշտոնյան է, որն այդպես էլ պատերազմի օրերին չայցելեց Արցախ և գոնե մեկ ժամ չապրեց այդ իրավիճակում, հետևաբար նա որևէ լումա չէր ծախսի մեզ օգնելու համար: Փողերը ծախսում են այնտեղ, որտեղ կա գովազդ: Հուսով եմ՝ կհրապարակեք նամակս: 

Մերի Նիկողոսյան