Զոհերից մեկը Շիրակից է, մյուսը՝ Լոռու մարզից

Զոհերից մեկը Շիրակից է, մյուսը՝ Լոռու մարզից

Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկությունը, որ Տավուշում գնդակոծությունների արդյունքում երկու զոհ ունենք։ 

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը»,- մասնավորապես տեղեկացրեց ՊՆ խոսնակը։

Պարզեցինք, որ  Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղից է՝ 1992 թվականին ծնված։

Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում գյուղից է՝ ծնված 1989 թվականին։ 

Ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար: