Երեկ Շուշիում մեզ վրա էին տժժում, դու հարսանիքում էիր տժժում

Երեկ Շուշիում մեզ վրա էին տժժում, դու հարսանիքում էիր տժժում

Երեկ Շուշիում ադրբեջանցիները մեզ վրա էին տժժում, դու հարսանիքում էիր տժժում։ 

Մարդու մի ապտակ են տալիս հանրության առաջ, մտնում է թաքստոց, ամաչում է դուրս գալ։ Զարմանում եմ՝ ձեռքերդ ո՜նց էին բարձրանում ու պարի շարժումներ անում։ Ո՞նց ես արյան գույնով լցված բաժակ բարձրացնում ու խմում նորապսակաների կենացը։ Հաշվե՞լ ես՝ քանի հազար նորապսակի պսակը սևով կապեցիր, քանի՜ հազար ձեռք օդում թողեցիր։ Այսօրվա ընտրությու՞նդ էիր տոնում։ Մի օր անգամ չհամբերեցիր, որ ապրիլի 24-ը՝ մեր համազգային վիշտը, որ բարձր մակարդակով կազմակերպվել էր, անցներ, նոր ,«գահիդ նստեիր»։ Շտապում էիր, ինչու՞ էիր այդքան շտապում։ Օր առաջ մեր հաղթանակները մսխելու՞, համազգային սուգը հարամելու՞, ՀՀ քաղաքացու արժանապատվությունը ասֆալտին փռելու, Արցախը հանձնելու՞, Հայաստանը արժանապատվությունից զրկելու՞․․․ Ինչի՞ էիր շտապում, ասա։ 

Այսօր Ալիեւի ուրախությանն եմ նայում ու քո ուրախությանը և փորձում համեմատականներ անցկացնել՝ ձեզանից ո՞րն էր ավելի ուրախ։