«ԼՂ-ում հումանիտար իրավիճակն աճող անհանգստության առիթ է»․ Իսլանդիայի վարչապետ

«ԼՂ-ում հումանիտար իրավիճակն աճող անհանգստության առիթ է»․ Իսլանդիայի վարչապետ

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը վերահաստատել է երկրի արտաքին գործերի նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։

Հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության անունից հանդես է եկել ուղերձով։

Անդրադառնալով Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին՝ Իսլանդիայի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակն աճող անհանգստության առիթ է։

Վարչապետ Յակոբսդոտիրը վերահաստատել է Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Իսլանդիայի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրի հայտարարությունը՝ կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։