Չեչնիայում վեց գրոհային է ոչնչացվել

Չեչնիայում վեց գրոհային է ոչնչացվել

Չեչնիայում ոչնչացվել է Ասլան Բյուտուկաեւի բանդային պատկանող վեց գրոհային։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։ Բոլոր վեց գրոհայիններն էլ գտնվել են ֆեդերալ հետախուզության մեջ։ Գրոհայինների ոչնչացման գործողությունն իրականացվել է Կատար-Յուրտ գյուղում։ Հայտնի է դարձել, որ գրոհայինները կարողացել են երկու անգամ խուսափել հետապնդումներից եւ բախումներից եւ դիմել փախուստի։ Երրորդ անգամ արդեն նրանք չեն կարողացել փախուստի դիմել ուժայիններից։ Քադիրովը մանրամասներ է ներկայացրել իր տելեգրամյան ալիքում։ Հատուկ գործողությունը, ըստ Քադիրովի, օգնել է, որպեսզի Չեչնիայում ոչնչացվի բանդիտական ընդհատակը։