Ռեկտորի ընտրություններում կա առաջին առաջադրումը

Ռեկտորի ընտրություններում կա առաջին առաջադրումը

Քիչ առաջ «Հրապարակին» ԵՊՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ ԵՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններում կա արդեն թեկնածության առաջին առաջադրում։ Ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ռեկտոր Վահրամ Դումանյանը։

Դումանյանի թեկնածությունը այսօր հաստատել է ԻԿՄ գիտխորհուրդը։ Մենք նախկինում գրել էինք, որ Դումանյանը վայելում է «Ռեստարտ» նախաձեռնության աջակցությունը։ Բացի Դումանյանից ռեկտորի պաշտոնին են հավակնում նաև Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելիքյանը։