Եթե այսօրը լիներ վերջինն իմ կյանքում

Եթե այսօրը լիներ վերջինն իմ կյանքում

Սթիվ Ջոբս

• Սկսիր քչից, բայց ունեցիր մեծ երազանքներ: Միանգամից մի զբաղվիր տարբեր բաներով: Սկզբում զբաղվիր փոքրաթիվ, պարզ գործերով եւ աստիճանաբար անցիր ավելի բարդերին: Եվ միշտ մտածիր ապագայի մասին:

• Միայն նպատակի առկայությունն է կյանքին իմաստ ու բավարարվածություն հաղորդում: Դա նպաստում է ոչ միայն առողջության բարելավմանն ու երկարակեցությանը, այլեւ դժվար ժամանակ ձեզ մի կաթիլ լավատեսություն է փոխանցում:

• Ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն` ապրելով ուրիշի կյանքով: Կուլ մի տվեք այն դավանանքների խայծը, որն առկա է այլոց մտածողության մեջ: Թույլ մի տվեք, որ նրանց հայացքները մթագնեն ձեր ներքին ձայնը: Շատ կարեւոր է քաջություն ունենալ եւ հետեւել սրտիդ ու ինտուիցիայիդ: Նրանք, այսպես թե այնպես, արդեն գիտեն, թե դուք ինչ եք իսկապես ուզում անել: Մնացածը երկրորդական է:

• Քայլ արա, եւ ճանապարհն ինքն իրեն կհայտնվի:

• Դուք պետք է գտնեք այն, ինչը սիրում եք: Եվ դա նույնքան կարեւոր է թե՛ աշխատանքում, թե՛ հարաբերություններում: Աշխատանքը զբաղեցնում է կյանքի մեծ մասը, եւ ամբողջությամբ գոհ լինելու միակ միջոցը անելն է այն, ինչը, ձեր կարծիքով, մեծ գործ է: Իսկ մեծ գործեր անելու միակ միջոցը սիրելն է այն, ինչը դուք անում եք:

• Հեռուստացույցը բթացնում է եւ շատ ժամանակ սպանում: Անջատեք այն եւ դուք կպահպանեք ձեր ուղեղի բջիջները: Թեեւ զգույշ եղեք՝ բթանալ կարելի է նաեւ «Apple»-ի համակարգչի առջեւ:

• Ամենալավ մարդիկ նրանք են, որոնց շնորհիվ դու ամենահաճախն ես ժպտում:

• Եթե դուք կապված եք մարող արդյունաբերության հետ, արագ լքեք այն, քանի դեռ չեք կորցրել ձեր աշխատանքը:

• Համակարգիչները հեծանիվի պես են, միայն թե` մեր ուղեղի համար: 

• Իհարկե, կան մարդիկ, որոնց համար փողը վեր է ամեն ինչից: Սովորաբար նրանք մարդիկ են, որոնք երբեք չեն հարստանա: Միայն նա է հարստության հասնում, ով տաղանդ ունի, հաջողակ է եւ անդադար չի մտածում փողի մասին:

• Ոչ ոք չի ցանկանում մեռնել: Նույնիսկ նրանք, ովքեր երկնային կյանք են ուզում: Սակայն, միեւնույն է, մահը նշանակետ է բոլորիս համար: Որեւէ մեկը երբեք չի կարողացել խուսափել դրանից: Այդպես էլ պետք է լինի, քանի որ մահը թերեւս կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառն է: Այն մաքրում է հինը, որպեսզի նորի համար ճանապարհ բացի: Հիմա նորը դուք եք, բայց մի օր դուք կհնանաք, եւ ձեզ էլ կմաքրեն: Ներեցեք նման դրամատիզմի համար, սակայն դա է ճշմարտությունը:

• Եթե դուք ինչ-որ պատճառով տխրել եք, ապա դա առիթ չէ կյանքին հրաժեշտ տալու, սակայն եթե կյանքը որոշել է լքել ձեզ, ա՜յ, դա առիթ է տխրելու:

• Արդեն 33 տարի է՝ ես յուրաքանչյուր օր նայում եմ հայելուն եւ հարցնում ինքս ինձ. «Եթե այսօրը լիներ վերջինն իմ կյանքում, կուզեի՞ անել այն, ինչ պատրաստվում եմ անել այսօր»: Եվ եթե պատասխանը «ոչ»-ն է՝ մի քանի օր շարունակ, ես հասկանում եմ` ինչ-որ բան պետք է փոխել:

• Երբ դու երիտասարդ ես ու հեռուստացույց ես դիտում, մտածում ես, թե հեռուստաընկերությունները պայմանավորվել են եւ ուզում են մարդկանց դարձնել հիմար: Իսկ հետո մեծանում ես ու հասկանում, որ մարդիկ իրենք են դա ուզում: Եվ դա շատ ավելի վախեցնող է: Դավադրությունը սարսափելի չէ. դու կարող ես կրակել «անասուններին», հեղափոխություն սկսել: Բայց այստեղ չկա ոչ մի դավադրություն: Հեռուստաընկերությունները պարզապես բավարարում են մարդկանց պահանջարկը… ցավոք` դա է ճշմարտությունը:

• Ի՞նչն է ինձ շարժում առաջ… Կարծում եմ` ստեղծարար մարդկանց մեծամասնությունը ձգտում է իր երախտիքն արտահայտել, որ օգտվում է իրենից առաջ այլոց կողմից ստեղծված պտուղներից:

• Ես հավատում եմ` մարդու որակը պայմանավորված է ոչ թե ժառանգականությամբ, այլ` նրա շրջապատով:

• Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ` գլխով:

• Կրթության մեջ ամենակարեւորը մարդն է: Մարդը, որը գրգռում է ձեր հետաքրքրասիրությունը, սնում  այն. համակարգիչները չեն կարող դա ձեզ տալ:

• Սխալներ թույլ չտալ, այսինքն` ապրել ոչ լիարժեք կյանքով:

• Չկա  «հաջողակ մարդ» հասկացություն, որը երբեք չի նահանջել եւ սխալներ չի գործել: Կան միայն հաջողակ մարդիկ, որոնք թույլ են տվել սխալներ, իսկ հետո փոփոխել են իրենց ծրագրերը` հիմնվելով հենց այդ սխալների վրա: Ես հենց այդ տղաներից մեկն եմ:

• Ես շատ տարբեր կանայք եմ ունեցել, բայց լավագույնները եղել են իմ սեփական կանայք:

• Ազնիվ եղիր ինքդ քո հանդեպ, միշտ ամեն ինչ արա ժամանակին, երբեք մի հանձնվիր, գնա դեպի քո նպատակները, եթե նույնիսկ ամեն ինչ վատ է գնում:

• Անիմաստ է վարձել խելամիտ մարդկանց եւ հետո հրամայել` ինչ անեն: Մենք մարդիկ ենք վարձում, որպեսզի նրա'նք ասեն` մենք ինչ անենք:

• Ինտուիցիան շատ հզոր բան է, ավելի հզոր, քան ինտելեկտը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ