Արմեն Տեր-Սահակյանին չեն բերել դատարան

Արմեն Տեր-Սահակյանին չեն բերել դատարան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը:

Քիչ առաջ պարզ դարձավ, որ դատարանը նպատակահարմար է գտել չապահովելու Տեր-Սահակյանի ցանկությունը՝ բողոքի քննության նիստին ներկա գտնվելու:

Նիստին ներկա են Տեր-Սահակյանի կինը, որդին և հարազատները: