Ջոն Բոլթոնը՝ Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպման մասին

Ջոն Բոլթոնը՝ Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում անդրադարձել է հունիսի 20-ին Վաշինգտոնում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո տեղի ունենալիք ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։ Բոլթոնը գրել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպմանը։

«Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ շաբաթվա վերջին կայանալիք հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը»,- ասված է Բոլթոնի գրառման մեջ։ Նա նաեւ հավելել է, Միացյալ Նահանգները պատրաստ աջակցել ռեգիոնում խաղաղության հարցի առաջխաղացմանը: