Երկու թուրք պետք է հանդիպեն ապրիլի 6-ին` ի՞նչ սպասել այդ հանդիպումից

Երկու թուրք պետք է հանդիպեն ապրիլի 6-ին` ի՞նչ սպասել այդ հանդիպումից

«Երկու թուրք պետք է հանդիպեն ապրիլի 6-ին, ի՞նչ մտածել, ի՞նչ սպասել այդ հանդիպումից, խաղաղության պայմանագրին հասցրին այս թրքամետ իշխանությունները, ես որևէ մեկի համար ճանապարհ հարթել ու որևէ մեկին խորհուրդներ տալ պարտավոր չեմ», - մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա խոսքով` ընդդիմության քայլերը ոչինչ չասող են ու խիստ հիասթափեցնող. «Ախ այդ ընդդիմության հանրահավաքը, որ վաղը պետք է տեղի ունենա, ախ այդ ընդդիմությունը: Թող ընդդիմությունն ամսի 5-ին նախ ներկայացնի իր ծրագիրը, իր պլանները: Ընդդիմությունը պետք է հստակ հասկանա, որ իր գործելաոճը հիասթափեցնող է, նրանք են պատասխանատվությունն իրենց վրա վերցրել, բայց իրենց չեն արդարացնում, կարող եք ցանկացած մեկին, ով 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմությանը ձայն է տվել, հարցնել` բավարարվա՞ծ է արդյոք ընդդիմության աշխատանքային ոճից և ընդդիմանալու ձևից», - նշում է Շաքարյանցը:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին Սերգեյ Շաքարյանցը նախ բացառեց ուկրաինական կողմի հաղթանակն, ապա նշեց, որ այդ պատերազմն ուղղակիորեն ազդելու է մեզ վրա: