Որ պողոսը ձեր հույսին մնա, էշն էլ չի ծնի

Որ պողոսը ձեր հույսին մնա, էշն էլ չի ծնի

Ավինյան Տիգրան, բայց ոնց եմ ես քեզանից զզվուուուում... Արդեն լրիվ մտել ես պարետի դերի մեջ: Ու քեզ թվում է մայիսի 25-ից ես փողոցում դիմակ եմ կրելո՞ւ: Ախորժակիդ քացախ: Դիմակի բիզնեսը կպել է հա՞, ֆուռերով բերել եք, հիմա էլ ուզում եք ինձ վրա՞ ծախել:

Ինձ բացատրիր, պարոն պարետ, խնդրում եմ՝ 1 դիմակը մի ամբողջ օր կարելի՞ է կրել: Խոսիր, ինչո՞ւ ես լռվել: Զանգիր Նիկոլին, տես ինչ կասի: Ես քայլոների նման, կարուձևի դասերի չեմ գնացել ու չեմ կարող տանը եղած լաթի կտորներից դիմակ կարել: Ի՞նչ պետք է անեմ, հատը 200-250 դրամով քանի՞ դիմակ պետք է գնեմ, որ մեկ օր բավականացնի:

Էդ սրճարաններն ու ռեստորանները որ բացում եք, կբացատրե՞ք, թե ինչպես են մարդիկ մայիսի 25-ից հետո այցելելու այդ հաստատությունները: Դիմակով սուրճ խմելու կամ խորոված ուտելու ինստրուկցիան էլ տվեք, եթե ունեք, իհարկե:

Կանոն խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից: Ինչքա՞ն, 100 հազա՞ր: Դուք իսկապե՞ս խելառ եք, Նիկոլը չկարողացավ 5000 դրամի հոսանքի փող փակել աղքատների փոխարեն, իսկ դուք ուզում եք նրանցից 100 հազա՞ր վերցնել: Պատահաբար ձեզ չի՞ թվում, թե խոպան եք եկել:

Ու ո՞նց պիտի ոստիկանն ինձ տուգանի: Ենթադրենք դիմակս մի պահ իջեցնում եմ, որ պաղպաղակ ուտեմ, ի՞նչ է, ոստիկանը պետք է թփի տակից ծածուկ դուրս ցատկի և ինձ բռնի՞: Ախր շատ ծիծաղելի եք, ոստիկանին էլ խայտառակում եք ձեր հիմարություններով: Սատանան էլ, ախր, շատ խելացի կենդանի է: Դուք նրան իսկի առանց դիմակ չկարողացաք բռնել, դիմակո՞վ ինչպես եք բռնելու:

Էս ի՞նչ ես ասում, Ավինյան Տիգրան, հապա լսիր քեզ կողքից. «Սա կարող է հիանալի առիթ դառնալ մեր գործարար համայնքի համար նոր գաղափարներ կյանքի կոչելու առումով, քանի որ ակնհայտ է, որ առաջիկայում մեծ է լինելու անհատական միջոցների պահանջարկը»: Այսինքն՝ գործարար տղերք, ձեռքներդ շփեք, որ հեսա պողոսները հերթ են կանգնելու դիմակի ու մնացած զռթուզիբիլի համար: Էդ խելքին քանի՞ եղբայր եք, պարոն Ավինյան: Ու նաև իմացիր, որ «անհատական պաշտպանական միջոցների» մասին քո այս հայտարարությունը, բավականին երկիմաստ է Ադրբեջանում սպասվող հարձակողական զորավարժությունների ֆոնին: Ասում եմ կարողա՞ որոշել եք Ադրբեջանի հարձակման ժամանակ էլ հայտարարել, որ ամեն մարդ իր համար հակագազ ու ռեզինի սապոգ կարի կամ գնի մոտակա խանութից:
Է՜, պողոս, ճիշտ են ասում, որ խեղդվողի փրկությունը խեղդվողի սուրբ պարտականությունն է: Որ Նիկոլի ու Ավինյանի հույսին մնաս, էշդ էլ չի ծնի...

Հ.Գ. Հիմա Նիկոլը պիտի ասի՝ հասեք, մեր թիմին հոգեբանական բռնության են ենթարկում... Բա լավ ձեզ ո՞նց ասենք, որ դուք էշին բան անող եք: