Ռուսաստանը չունի դաշնակիցներ ԵԽԽՎ-ում․ Պյոտր Տոլստոյ

Ռուսաստանը չունի դաշնակիցներ ԵԽԽՎ-ում․ Պյոտր Տոլստոյ

Ռուսաստանը չունի դաշնակիցներ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում։ Այս մասին ՌԴ Դաշնային Խորհրդում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։ Նա նաեւ ասել է, որ չափազանց քիչ հող է մնացել Մոսկվայի եւ Եվրոպայի Խորհրդի համագործակցության համար։ Այնտեղ չեն աջակցում եւ ոչ մի թեմայի, որը առաջարկում է Մոսկվան։ «Քանի դեռ մենք այնտեղ չենք ունեցել դաշնակիցներ եւ քանի դեռ չենք հասկացել, թե ինչու ենք գտնվում այնտեղ, ամեն բան այդպես էլ լինելու է՝ առճակատումային մոտեցում, բացառապես քաղաքական հարցերով Ռուսաստանի հետապնդում, զրպարտություն եւ մեր երկրի՝ որպես չարիք ներկայացում հանրային կարծիքի աչքում։ ԵԽԽՎ-ում մենք դաշնակիցներ չունենք»,- ասել է Տոլստոյը։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանին չեն աջակցում նույնիսկ այն երկրները, որոնց Ռուսաստանը չգիտես թե ինչու համարում է դաշնակիցներ։ Խոսքը մի ողջ շարք երկրների մասին է, որոնց մասին սակայն, ռուս քաղաքական գործիչը այլ մանրամասներ չհայտնեց։