Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝ այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ ա արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի․ Ծառուկյան

Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝ այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ ա արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի․ Ծառուկյան

«Ուրեմն, տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի, հարգելիս։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս միտքը արտահայտեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությանը, թե այն, որ կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, դա նշանակում է, որ եղել է տնտեսական հեղափոխություն։

«Կոռուպցիան, դա, ասենք թե, հիմնական բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել, չմասնակցել, բայց հիմնական  տնտեսական հեղափոխությունը, դա ոլորտների զարգացումն ա, որ ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանան։ Հիմա, որ մեր բյուջեում դրված ա կապիտալ ծախսեր 400 մլն դոլար, որ պետք է ճիշտ նպատակային, ծրագրային դնեին ոլորտներում, զարգացնեին, որ տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, էսօր կապիտալ ծախսերը չեն կատարել, տարել բանկում տոկոսով դրել են»,-կոռուպցիայի և տնտեսական հեղափոխության վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ եղե՞լ է, որ իշխանություններն իր առջև պայման դնեն, որ «այստեղ այսքան մեքենա կտաս, այս հիմնադրամին այսքան կմուծվես, մենք քեզ լավ աչքով կնայենք»,- Ծառուկյանը պատասխանեց․

«Ուրեմն ասեմ, իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը՝  այդպիսի բան ոչ մեկ ոչ ռիսկ ա արել, ոչ էլ կարա ռիսկ անի ինձ ասի»։

Նախկին իշխանություննե՞րն էլ  չեն դրել նման պայման, Ծառուկյանն ասաց․ «Ոչ մեկը։ Դուք կարաք իրենց հարցնեք, Ծառուկյանի կշիռը, դիրքը, դրվածքը այդպես ա եղել, Դուք Ծառուկյանի ելույթներից երևի տեսնում եք, ո՞նց կարող ա պատահի․․․ ես մնացածի նման չեմ»։