Խաղաղության համաձայնագիրը Երեւանի եւ Բաքվի միջեւ կապահովի խաղաղությունը ողջ տարածաշրջանում․ Իբրահիմ Քալըն

Խաղաղության համաձայնագիրը Երեւանի եւ Բաքվի միջեւ կապահովի խաղաղությունը ողջ տարածաշրջանում․ Իբրահիմ Քալըն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը կապահովի խաղաղություն ողջ տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Կան հարցեր՝ կապված Ղարաբաղի հետ, որոնք հարկավոր է լուծել։ Ստորագրվել է կրակի դադարեցման մասին համաձայնագիր, սակայն խաղաղության պայմանագիր դեռեւս չկա։ Խաղաղության պայմանագիրը կապահովի խաղաղությունը ողջ տարածաշրջանում եւ դա կլինի ամենաճիշտ մոտեցումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այս առնչությամբ եւս մի քանի հայտարարություններ արել է։ Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի սեղմ ժամկետներում, ինչպես նաեւ լուծվեն տեխնիկական հարցերը, ինչպես, օրինակ, ականադաշտերի քարտեզների տրամադրումը, գործընթացը կարագանա»,- Haber Global-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քալընը, հավելելով, որ այն օգուտներ կբերի նաեւ Հայաստանի քաղաքացիներին։