Որքան են իջել առաջին սպառման ապրանքների գները

Որքան են իջել առաջին սպառման ապրանքների գները

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան սննդամթերքի շուկայում արձանագրվեցին որոշ ապրանքատեսակների թանկացումներ, քաղաքացիների շրջանում էլ՝ խուճապ։ Այսօր արդեն հայաստանյան շուկայում նկատվում է որոշ ապրանքատեսակների գների իջեցում։ Այն ապրանքերը, որոնց ներմուծումը կապված է դոլարի փոխարժեքի հետ, այդ ապրանքերի գներն իջել են։ 

«Սննդամթերքի շուկայում 5-10 տոկոսով իջել են առաջին սպառման ապրանքները։ Մասնավորապես իջել են ալյուրի, ձեթի, շաքարավազի, ինչպես նաև սառեցված ապրանքների գները։ Ձավարեղենն ու մակարոնեղենը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած սահմանափակումներով պայմանավորված թանկացել է, բայց ոչ այնքան, որքան հնդկաձավարն ու ոսպը։ Մեզ մոտ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում չենք թանկացրել մակարոնեղենի գները, քանի որ ունենք դրա արտադրություն։ Բելոռուսիան էլ հայտարարեց, որ երեք ամսով փակում է արտահանումը աշխարհին, բայց ինչ-որ քանակությամբ տալու է ԵԱՏՄ երկրներին։ Ոսպի, հնդկաձավարի ու բրնձեղենի գները ոչ իջել են, ոչ էլ բարձրացել, նույնն են մնացել՝ թանկացումից ի վեր։ Նշենք, որ քաղաքացիների շրջանում առաջացած խուճապն ընդամենը երեք օր էր»,- մեզ հետ զրույցում ասաց «Էվրիկա» սուպերմարկետի Շենգավիթ մասնաճյուղի տնօրեն Լևոն Ուդումյանը։