Նախկին ֆուտբոլիստին գտել են մահացած՝ անտառում

Նախկին ֆուտբոլիստին գտել են մահացած՝ անտառում

Բրիտանական «Սիրո կղզի» ռեալիթի շոուի մասնակից, նախկին ֆուտբոլիստ Մայք Տալասիտիսին գտել են մահացած անտառում, իր տան մոտ, որը գտնվում է Էսեքսի կոմսությունում։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Նա ընդամենը 26 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն նշվում։ Նշենք, որ Տալասիտիսը հաջողությամբ հանդես էր գալիս Կիպրոսի U21 երիտասարդական հավաքականում, թեեւ նրան ճանաչում է բերել ոչ թե ֆուտբոլային կարիերան, այլ մասնակցությունը ծանոթությունների շոուին, որին մասնակցել է 2017-ին։ Իր պահվածքի համար նա ստացել է «Կեղտոտ Մայք» մականունը եւ ձեռք բերել վատ մարդու համբավ։