ԵՄ-ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցներ կկիրառի՞ Բաքվի դեմ․ Բորելի արձագանքը

ԵՄ-ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցներ կկիրառի՞ Բաքվի դեմ․ Բորելի արձագանքը

Պատժամիջոցները ԵՄ-ի գործիքներից միայն մեկն են՝ խթանելու ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը, և այս դեպքում չեն դիտարկվում։

Այդ մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և այդ համատեքստում Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին։

Միաժամանակ, Բորելը հավաստիացրել է, որ Եվրամիության ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այդ հարցում հայտնել են իրենց հանձնառությունը։