Էրդողանը վիրավորել է Գերմանիայի ԱԳ նախարարին՝ նրան անվանելով ոչ պրոֆեսիոնալ

Էրդողանը վիրավորել է Գերմանիայի ԱԳ նախարարին՝ նրան անվանելով ոչ պրոֆեսիոնալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասսին՝ նրան մեղադրելով ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ, այն բանից հետո, երբ գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ իր երկիրը Սիրիայում իրականացվող օպերացիայի պատճառով սահմանափակում է սպառազինությունների մատակարարումը Անկարային։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ «Եթե ինչ որ բան հասկանայիր քաղաքականությունից, այդպես չէիր խոսի»,- ասել է Էրդողանը նրան անվանելով այդպիսով դիլետանտ։ Էրդողանը նաեւ ասել է, որ այդ ամենից կտուժեն Մաասն ու Գերմանիան եւ ոչ թե Թուրքիան ու ինքը։