Իսկ չե՞ն եղել, արդյոք, նման բաներ ՔՊ-ի կողմնակիցների կողմից․ Վարուժան Հոկտանյան

Իսկ չե՞ն եղել, արդյոք, նման բաներ ՔՊ-ի կողմնակիցների կողմից․ Վարուժան Հոկտանյան

Սյունիքի համայնքապետերի դեմ իշխանության հայտարարած որսը շարունակվում է, այսօր առավոտյան կալանավորվեց նաև Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, մինչ այդ կալանավորվել էին նաեւ Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետերը։ Հետագայում նաև նյութեր տարածվեցին, թե ինչպես են ոստիկանական բաժանմունքում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գետնին գցում Մխիթար Զաքարյանին,ոլորում և վնասում մարդու ձեռքը։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի այս դեպքերի վերաբերյալ, իշխանությունները ընտրակաշառքի դե՞պք են բացահայտում, թ՞ե ընդդիմախոսներին քաղաքական բռնաճնշումների ենթարկում․

«Այստեղ 2 կարևոր հանգամանք կա, որոնք պետք է իրարից տարբերակել։ Առաջինը իրավականն է, այսինքն՝ իսկապես եղե՞լ են նման դեպքեր, թե՞ ոչ,այդ համայնքապետերը, որոնք կասկածվում են ընտրակաշառք տալու մեջ , և որը դարձել է հիմք նրանց կալանավորելու, իսկապես դա եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե դա ապացուցվում է, ապա դա ընտրական հանցագործություն է, և, բնականաբար, համապատասխան և՛ իրավական գնահատական պիտի տրվի, և՛ համապատասխան դատավճիռներ կայացվեն։ Ես միշտ ասել եմ, որ ընտրակաշառքը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, եթե դա կա, ապա պետք է խտրականություն չլինի, դա երկրորդ հանգամանքն է։ Հիմա մենք տեսնում ենք Ձեր նշած 4 համայնքապետերի հարցն է դրված, և, այո, փաստորեն Փաշինյանի այդ այցերը որ եղան, այդպիսի դեպքեր տեղի ունեցան, այդպիսի ընդունելություն տեղի ունեցավ, և դրան էլ գումարած, որ այդ համայնքապետներն էլ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, այստեղ շատ կարևոր է դառնում, ինպես միշտ կոռուպցիայի դեմ պայքարում , այստեղ նույնպես, որ չլինի խտրականություն․ եթե դուք բացահայտել եք այս դեպքերը, ուրեմն, որպեսզի կասկածներ չլինեն, պետք է պարզել, թե Սյունիքի մարզից դուրս ինչ է տեղի ունեցել, դա մեկ, և երկրորդը՝ արդյոք միայն ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն է ընտրակաշառք բաժանել, իսկ չե՞ն եղել, արդյոք, նման բաներ ՔՊ-ի կողմնակիցների կողմից, պետական պաշտոնյաների, նույն վարչական ռեսուրսի չարաշահում և այլն։ Սա է խնդիրը, ես չեմ կարող ասել, թե ներկա իշխանությունների օրոք հնարավոր կլինի՞ սրանք պարզել, ես ունեմ կասկածներ, որ սա դժվար կլինի պարզելը, բայց տեսականորեն, եթե մենք տեսնում ենք ընտրակաշառք և պատժում ենք ընտրակաշառքի համար, դա չպետք է խտրական լինի,  չպետք է սահմանափակվի միայն Սյունիքով եւ չպետք է լինի միայն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»,- պատասխանեց Հոկտանյանը։

Հոկտանյանին հարցրինք՝ իսկ այն փաստը, որ բոլոր համայնքապետերին կալանավորել են, որ Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամաբ ոստիկանները նման վերաբերմունք են դրսևորել, երբ այս բոլորը մեկ պատկերում ենք դիտարկում, սա  ինչի՞ վկայությունն է

« Ընդհանուր այո, եթե այդպես նայենք, այո, որովհետև եթե այդպիսի մոտեցում կա այդ համայնքապետերի նկատմամբ, պետք է ակնկալել, որ պետք է  ավելի համապարփակ հետաքննություն՝ պարզելու և այլ համայնքապետների դեպքում ինչպես է եղել, և բնականաբար, նույն ձևով էլ վարվեն նրանց հետ, այսինքն՝ եթե կալանավորում են, կալանավորեն նաև նրանց, սա իսկապես կլինի պայքար ընտրական խախտումների դեմ, պայքար քաղաքական կողոռպցիայի դեմ, եթե ոչ, ումեն սա ավելի շուտ այլ պայքար է նշանակում։ Սա է ինձ համար կարևոր չափանիշը, խտրականություն չպիտի լինի»