«Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը»․ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա է
«Թույլ մի տվեք ազերիներին ոչնչացնել ու խեղաթյուրել պատմությունը։Դուք պատասխանատու եք Արցախի ու Նախիջեւանի մշակութային ցեղասպանության համար»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ արդեն մի քանի րոպե է Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա են իրականացնում։
«Էդ հուշարձանները չպետք է քանդվեն, գոնե հիմա ինչ մնացել է, թող մնա։ Բա էս մարդիկ միջազգային կառույցի ներկայացուցիչ են, դե թող դուրս գան մի հատ լսեն մեզ, թե՞ շատ լավ էլ գիտեն՝ ինչ է կատարվում, ուղղակի ձեռք չի տալիս բանի տեղ դնեն մեզ։ Սրա դեմը պիտի առնել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։
Կարծիքներ