Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարտադրվի հինգ երկրներում

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարտադրվի հինգ երկրներում

Ռուսաստանը պայմանավորվել է, որպեսզի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, որը գրանցվել է այսօր, արտադրվի հինգ երկրներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանյան ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը, ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման։ «Արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ ենք տարեկան թողարկել ավելի քան կես միլիարդ դոզա հինգ երկրներում, եւ մտադիր ենք ավելացնել արտադրական ծավալները»,- ասել է Դիմիտրիեւը։ Նա նաեւ ասել է, որ ավելի քան մեկ միլիարդ դոզայի պատվեր են ստացել քսան երկրից։