Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար․ Bloomberg

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար․ Bloomberg

Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց համախառն ունեցվածքը կրճատվել է 139 միլիարդ դոլարով, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկությունների ժամանակ ինդեքսների անկման հետեւանքով։

Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Բեռնար Առնոն, Ջեֆ Բեզոսը կորցրել են 4,8-ական միլիարդ դոլար։ Ամանսիո Օրտեգին կորցրել է 4 միլիարդ դոլար, Մարկ Ցուկերբերգը 3,48 միլիարդ դոլար, Լարի Պեյջը՝ 2,7 միլիարդ դոլար։