Որքան հնարավոր է՝ նվազեցվել է Սևանա լճից ջրառը․ նախարար

Որքան հնարավոր է՝ նվազեցվել է Սևանա լճից ջրառը․ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո ասաց, որ այս տարի Սևանա լճից ավել ջրառ չի եղել և մտադիր են անել այնպես անել, որ հավելյալ ջրառ չլինի առհասարակ։

«Ընդհանրապես մի քանի կուտակային գործոններ կան, դրանք և՛ կեղտաջրերի հոսքն է, և՛ ափամերձ անտառային տարածքներն են, որ պետք է մաքրվեն, և՛ ռեստորաններն ու հյուրանոցները․․․ մեծ քանակի աղտողտումներ է տեղի ունենում, նաև կումունալ-կենցաղային բնույթի։ Օրինակ՝ 10-20 տարի առաջ լվացքի մեքենաներ այդքան շատ չէին օգտագործվում, իսկ դրանք մեծ քանակությամբ քիմիական նյութեր են լրացուցիչ դուսր թողնում։ Բացի դրանից ջերմաստիճանը, որովհետև հունիսը պաշտոնապես հայտարարվեց, որ աշխարհում երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանով ամիսն է։ Տեղումներն էլ բավականին քիչ են եղել մայիսին կոնկրետ Սևանում, շատ քամիների պատճառով էլ մեծ քանակությամբ գոլորշիացում է եղել»,-ասաց պարոն Գրիգորյանը՝ նշելով, որ ամենակարևոր հարցը Սևանի հետ կապված՝ ախտորոշումն է։

Մի քանի մասով արդեն գործողություն արել են, օրինակ՝ հստակ հաշվել են՝ ափամերձ տարածքները։

Hraparak.am-ը նկատեց, որ ամեն տարի կառավարությունը մոտ 100 մլն դրամի չափով գումար է հատկացնում Սևանի մաքրման համար։ Այս տարի որքա՞ն գումար է հատկացվել և մաքրվե՞լ է, թե՞ դեռ պետք է մաքրվի։ Նախարարն ասաց, որ այդ մաքրման աշխատանքներն իրենք վերլուծել են և պարզել, որ դրանց մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում։

«Մենք կարծում ենք, որ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, և դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով։ Ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են, երկու մասնագիտական հզորություն ունեցող խմբերով, դրոններով տիեզերեկան պատկերներով ամբողջն ուսումնասիրվել և վերհանվել է՝ մոտ 770 հեկտար տարածքի ամսին է խոսքը 1901.5-ից ներքեև գտնվող։ Այս տարի արդեն մցրությը հայտարարված է, կանենք ավելին, քան նախատեսված է, ու դարձյալ նույն արժեքով»,-ասաց Էրիկ Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ որքան հնարավոր է՝ այս տարի նվազեցվել է Սևանա լճից ջրառը։

Hraparak.am-ի հարցին, թե այդ դեպքւոմ ինչպե՞ս են ոռոգվում Արարատյան դաշժտավայրի արտերը, եթե ջրառ չի իրականացվում, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախկինում ջրառի համար ներկայացված ծավալները ուռճացված են եղել, որի վերաբերյալ այժմ հարուցվել են նաև քրեական գործեր, և հիմա իրեցն հաշվարկներով՝ կարող են ավելի քիչ ջրառ իրականացնել։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի ջրառի ծավալը նվազեցվի։ Մենք հորդորել ենք, որպեսզի Սևանի ջուրը չվերցվի, և այլընտրանքային տարբերակներով վերցվի, ընդհուպ, երբ Երևանում գիշերը տեղումներ են լինում, մենք քաղաքապետարանի հետ խոսւոմ ենք, եթե կա հնարավորութու օրավ մեջ ոռոգումը նավզեցվելու, ապա դա նույնպես իրականացվի»,-ասաց նախարար Գրիգորյանը։