Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկին հեռացրել են Աբովյան փողոցից

Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկին հեռացրել են Աբովյան փողոցից

Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկը շատերին է հայտնի։ Նրան մշտապես կարելի էր հանդիպել Աբովյան փողոցում՝ ծաղիկ վաճառելիս։ Սկզբում ծաղկավաճառին կարելի էր տեսնել Աբովյան փողոցի «Մեքս» խանութի դիմաց։ Հոտո արդեն Ռազմիկ պապիկը 4u.am-ի կողմից համագործակցության առաջարկ էր ստացել։ Նրանից ծաղիկ գնելու համար նույնիսկ հերթեր էին գոյանում։

Մեր ունեցած տեղեկություններով՝  օրերս ծաղկավաճառ պապիկին են մոտեցել Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ և հեռացրել նրան այնտեղից։ Քաղաքացիներից մեկը տեսել էր այդ ամենը, սակայն չցանկացավ որևէ մեկնաբանություն անել։

Այսօր արդեն Ռազմիկ պապիկին նորից կարող ենք տեսնել Աբովյան փողոցում, բայց կա մտավախություն, որ ծաղկավաճառին նորից կհեռացնեն Աբովյան փողոցից։

Փորձեցինք կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն չստացվեց։