Երևի նույն սխեմայով էլ հանձնել եք Շուշին և Հադրութը․ Էլինար Վարդանյան

Երևի նույն սխեմայով էլ հանձնել եք Շուշին և Հադրութը․ Էլինար Վարդանյան

Գաղտնալսում 2

Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետև սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռևս իրեն ղեկավար համարողի և պառլամենտի պաշտոնյայի հաղորդակցություն էր։ 

Ու պատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով»։ Իսկ որքան քրեական գործեր են հարուցվել և դատավարություններ են ընթացել այդ նույն սխեմայով։

Սա, ըստ էության, ձայնային հաղորդագրությունով կառավարվող պետություն է։ Երևի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետևանքով հանձնել եք Շուշին և Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել։ Երևի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ