Կորոնավիրուսից 10-րդ մահը գրանցվել է Արտաշատի բժշկական կենտրոնում (Տեսանյութ)

Կորոնավիրուսից 10-րդ մահը գրանցվել է Արտաշատի բժշկական կենտրոնում (Տեսանյութ)

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 40 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 921 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: 

ԱՆ խոսնակի փոխանցմամբ մահը գրանցվել է Արտաշատի բժշկական կենտրոնում: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։

Մանրամասն՝ տեսանյութում