Ակտիվիստ Գեղամ Օհանյանը գտնվել է

Ակտիվիստ Գեղամ Օհանյանը գտնվել է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աժդահակ լեռան տարածքում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:

Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության ներքո:

Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:

Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում: