Ոչինչ այնքան թանկ չի արժենում, որքան հիվանդությունն ու հիմարությունը

Ոչինչ այնքան թանկ չի արժենում,  որքան հիվանդությունն ու հիմարությունը

Զիգմունդ Ֆրոյդ


• Որքան անթերի է մարդն արտաքնապես, այնքան ավելի շատ դեւեր կան նրա մեջ:
• Քաղցածը խոսում է ուտելիքից, փող չունեցողը` փողից, իսկ մեր օլիգարխներն ու բանկիրները` բարոյականությունից:
• Միակ մարդը, որի հետ դուք պետք է համեմատվեք, դուք եք անցյալում, իսկ միակ մարդը, որից ավելի լավը պիտի լինեք, դուք եք հիմա:
• Երբ մարդն սկսում է մտածել կյանքի իմաստի ու արժեքների մասին, նրան կարելի է հիվանդ համարել:
• Կրոնը համամարդկային, կպչուն նեւրոզ է:
• Յուրաքանչյուր նորմալ մարդ նորմալ է միայն մասնակիորեն:
• Որքա՜ն համարձակ ու ինքնավստահ է մարդը դառնում, երբ համոզվում է, որ իրեն սիրում են:
• Մարդը երբեք ոչնչից չի հրաժարվում, նա պարզապես մի հաճույքը փոխարինում է մյուսով:
• Հաճույքի սահմանափակումը միայն մեծացնում է դրա արժեքը:
• Սեռական շեղում կարելի է համարել միայն սեռական կյանքի լրիվ բացակայությունը, մնացածը ճաշակի հարց է:
• Մարդը, ով եղել է իր մոր անվիճելի սիրելին, ամբողջ կյանքում կունենա հաղթողի զգացողություն եւ հաջողության հասնելու վստահություն, ինչը հաճախ բերում է իրական հաջողության:
• Երբ ինձ քննադատում են, ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց գովասանքների դեմ ես անզոր եմ:
• Ինքդ քո հանդեպ բացարձակ ազնիվ լինելը լավ վարժանք է:
• Միայն մանկության երազանքների կյանքի կոչումը կարող է երջանկություն բերել:
• Երազներն իրականության արտացոլանքն են, իրականությունը` երազների:
• Կինը պետք է մեղմի տղամարդուն, ոչ թե թուլացնի:
• Մենք աշխարհ ենք մտնում միայնակ, միայնակ էլ լքում ենք այն:
• Մարդիկ իրականությունը համարում են անիրագործելի, որի պատճառով ապրում են երեւակայությունների աշխարհում` պատկերացնելով իրենց երազանքների իրագործումը: Ուժեղ անհատականությունն այդ երազանքները կյանքի է կոչում: Թույլն այդպես էլ շարունակում է ապրել իր այդ աշխարհում, եւ այդ երեւակայությունները վերածվում են տարբեր հիվանդությունների ախտանշանների:
• Մարդկային հոգու գաղտնիքն ամփոփված է մանկության հոգեկան ողբերգություններում: Փորփրեք դրանք, եւ բուժումը կստացվի:
• Ինտելեկտի ձայնը ցածր է, բայց այն չի հոգնում կրկնել, եւ ունկնդիրներ գտնվում են:
• Մենք երբեք չենք լինում այնքան անօգնական, որքան այն ժամանակ, երբ սիրում ենք, եւ այնքան դժբախտ, երբ կորցնում ենք սիրո օբյեկտը կամ նրա սերը:
• Ոչինչ այնքան թանկ չի արժենում, ինչքան հիվանդությունն ու հիմարությունը:
• Իրականում մարդկանց մեծամասնությունն ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծամասնությանը սարսափեցնում է:
• Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկությունում ենք:
• Դժբախտաբար, ճնշված հույզերը չեն մեռնում: Նրանց ստիպել են լռել: Եվ դրանք ներքուստ շարունակում են ազդել մարդու վրա:
• Մարդուն երջանկացնելու խնդիրը չէր մտնում աշխարհստեղծման ծրագրերի մեջ:
• Մարդու ցանկացած գործունեության վերջնական նպատակը հանգստության հասնելն է:
• Ինչը մենք երջանկություն ենք անվանում, իրականանում է երկարատեւ զսպված պահանջմունքների կատարման արդյունքում:
• Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը բացահայտում է սերը:
• Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք են մտածում, եւ շատ ավելի անբարո են, քան կարող են երեւակայել:
• Իմ աշխարհը ցավի փոքրիկ կղզյակ է, որը լողում է անտարբերության օվկիանոսում:
• Մենք իրար ընտրում ենք ոչ պատահականությամբ: Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր գոյություն ունեն մոր ենթագիտակցությունում:
• Մարդը երբեմն ավելի առատաձեռն է այն ժամանակ, երբ գումարը քիչ է, քան երբ այն շատ է: Գուցե այն պատճառով, որ թույլ չտա մտածելու, որ իր մոտ փող ընդհանրապես չկա:
• Երազն ինչքան տարօրինակ է մեզ թվում, այնքան խորն է նրա իմաստը:
• Սեր ու աշխատանք` ահա մարդկության հիմնական անկյունաքարերը:
• Մարդուն բնորոշ է ամենաշատը արժեւորել ու ցանկանալ այն, ինչին ինքը հասնել չի կարող:
• Դեպրեսիան սառեցված վախն է:
• Ոչ մի մահկանացու ի վիճակի չէ գաղտնիք պահելու: Եթե լռում են նրա շուրթերը, խոսում են մատների ծայրերը:
• Երբ մարդիկ ամուսնանում են, մեծամասամբ դադարում են ապրել իրար համար, ինչպես` նախկինում: Նրանք ապրում են իրար հետ ինչ-որ երրորդի համար, եւ ամուսնու համար շուտով հայտնվում են վտանգավոր մրցակիցներ` կենցաղն ու երեխաների սենյակը:
• Ամուսինը գրեթե միշտ փոխարինում է սիրելի տղամարդուն… ոչ թե հենց այդ տղամարդն է:
• Բոլոր մարդիկ բիսեքսուալ են ծնվում, հետագայում նրանք ընտրում են իրենց սեռական կողմնորոշումը` կախված կյանքի հանգամանքներից:
• Անթերի, հավերժական, մաքրված սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի ու թմրանյութի միջեւ:
• Ամերիկան սխալմունք է:
• Ինչո՞ւ մենք ամեն ամիս չենք սիրահարվում նոր մարդու: Քանի որ յուրաքանչյուր բաժանման ժամանակ մենք պետք է զրկվենք մեր սրտի մի մասնիկից:
• Յուրաքանչյուր կյանքի նպատակը մահն է:
• Դու անդադար ուժ ու վստահություն ես փնտրում դրսում, սակայն փնտրել պետք է քո մեջ: Դրանք միշտ են այնտեղ եղել:

Թարգմանությունը՝ Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ