Մաստակը բերանին, փողոցային ժարգոնով խոսող մարդը թիվիների ճակատագրերն է որոշում

Մաստակը բերանին, փողոցային ժարգոնով խոսող մարդը թիվիների ճակատագրերն է որոշում

Նախկին իմքայլական պատգամավոր, այժմ ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանն այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում լրագրողներին զարմացրեց իր փողոցային բառամթերքով: Երբեմնի խեղճ ու կրակ դերասանն այսօր այնքան է հղփացել, որ լրագրողներին դիմում է «էսի»- ով ու «էնի»-ով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունից հետո, երբ պարզ դարձավ, որ «Երկիր Մեդիան» ու «Հայկական երկրորդ» հեռուստաալիքը մրցույթում ստացել են ամենաքիչ ձայները և չեն ստացել լիցենզիա, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՌՀ անդամ Արթուր Մանուկյանից, ով առանց որևէ հարց լսելու փողոցային ժարգոնով պատասխանեց, որ չի ուզում մեզ հետ խոսել:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ո՞րն է Մանուկյանի վախի պատճառը, վերջինս մեզ ասաց. «Ո՞վ ա վախեցած, ե՞ս, չէ հա»: Նշենք, որ ՀՌՀ անդամը մաստակ էր ծամում անվերջ և իրեն այնպես էր պահում, ասես դպրոցահասակ պատանի լիներ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ևս առանց մեր հարցը լսելու ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու: Տպավորություն էր, թե իշխանական ամենաբարձր օղակներից հրահանգ է ստացել ընդդիմադիր լրատվամիջոցներին ոչինչ չասելու համար: