Բրյունետը շքեղ տեսքով ներկայացավ «Եվրատեսիլ-2023»–ի պաշտոնական բացմանը

Բրյունետը շքեղ տեսքով ներկայացավ «Եվրատեսիլ-2023»–ի պաշտոնական բացմանը

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթանում է «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ «Կարմիր» գորգի վրայով պետք է անցնեն մրցույթի բոլոր 37 պատվիրակները։

Նշենք, որ այս տարի, ինչպես 2022-ին, գորգն ավանդական կարմիր չէր, այն փիրուզագույն է։

Գորգի վրայով քիչ առաջ անցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը, որը հագել էր արծաթագույն, հետաքրքիր կտրվածքով տոպ և երկար սև շրջազգեստ։ Նա բազմաթիվ զարդեր էր կրում` ականջօղեր, մատանիներ, անգամ եղունգներին էին ամրացված արծաթե զարդեր, իսկ մազերը հավաքված էին։

Հաղորդավարները հետաքրքրվեցին նրանից, թե այդ ինչ զարդեր են, ինչին ի պատասխան Բրյունետը շեշտեց. «Դրանք բոլորը հայկական են»։

Հայաստանի պատվիրակին նաև հարցեր ուղղեցին իր զգացողություններ վերաբերյալ և նա ընդգծեց, որ իր համար այս մրցույթը շատ կարևորև մեծ իրադարձություն է։

«Ես իսկապես վայելում եմ այս ամենը և հաճույք ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ սպասում եմ ավելի մեծ միջոցառումների։ Կաշխատեմ ինձ վրա և կանեմ առավելագույնն իմ ուժերի չափով։ Ես շատ եմ ստեղծագործում, և այդ ամենով շատ շուտով կկիսվեմ ձեզ հետ»,– նշեց երգչուհին։