Այս իշխանությունները երկիրը Ուկրաինա-2 են սարքում

Այս իշխանությունները երկիրը Ուկրաինա-2 են սարքում

Ադրբեջանական քարոզչամեքենայի կարկառուն դեմքերից մեկը` Ալի Հաջիզադե անունով, առաջարկում է Հայաստանում ընդդիմադիր շարժումը կասեցնելու եւ «ՀՀ օրինական իշխանությունը» պահելու համար Հայաստան ադրբեջանա-թուրքական զորախումբ մտցնել։ 

Արցախցի ազատամարտիկ Աշոտ Սևյանն ասում է, որ դա Թուրքիայի գործելաոճն է՝ իբր սեփական երկրի ու սեփական քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար էքսպանսիա ծավալել այն երկրներում, որտեղ նման վտանգ է զգում եւ որտեղ ցանկանում է ներկա լինել ու անվտանգության բուֆեր` գոտիներ զավթել՝ Սիրիայում, Իրաքում և այլուր։ «Սա իշխանական քարոզչություն է՝ հայ ժողովրդի աչքը վախեցնելու համար, որովհետև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձնագնդի էֆեկտ է ստանում»,-ասաց Սևյանը։ 

«Շատ մեծ աշխարհագրական խաղեր են գնում ու հակված եմ կարծել, որ Իրանը թույլ չի տա դա, ավելին, կփորձի ինքը զորք մտցնել։ Մյուս կողմից էլ պետք չի մոռանալ Վրաստանի մասին, թե ոնց կնայի իր ճանապարհի փակմանը։ Վրաստանը այդքան շատ մեծ կախում չունի Ադրբեջանից և Թուրքիայից, նրանք փորձում են հիմա ազատվել թուրքական լուծից և մտնել ռուսական լծի տակ՝ պահպանելով իր ինքնուրույնությունը։ Այստեղ ռուս-թուրքական շահերի բախում է գնում ու ինչպես տեսնում ենք, վրացիները վերջնականապես որոշել են, որ մնում են նախկին խորհրդային կոնտինգենտի մեջ»,-ասաց ազատամարտիկը։

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտին- Փաշինյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայկական կողմի խնդրանքով, որ ռուս սահմանապահները դուրս բերվեն Հայաստանի որոշ հատվածներից, ռուս սահմանապահները կմնան միայն Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Սևյանն ասում է` ՀՀ ներկա իշխանություններն այս քայլով պարզապես տանում են Հայաստանը կործանման։ «Լավագույն դեպքում ռուսները, չեմ ասում շատ, բայց ինչ-որ չափով Հայաստանում անվտանգություն էին ապահովում։ Եթե սրանք գնում են Եվրոպա՝ այդ Եվրոպայի ճանապարհը Վրաստանով փակվեց՝ վերջ, տարածաշրջանը այդ խնդրից դուրս է գալիս, Հայաստանը առանց Վրաստանի ո՞նց է գնալու Եվրոպա։ Սրանք երկիրը տանում են կոլապսի՝ Ուկրաինա -2 են սարքում՝ տարածաշրջանում պատերազմի թատերաբեմը Հայաստանի վրա են քաշում՝ լավագույն դեպքում»,-ասաց վերջինս։

Վատագույն դեպքում, ըստ Սեւյանի, այս իշխանությունները Հայաստանը սարքելու են թուրքական պրոտեկտորատ, բայց ցավալին այն է, որ Փաշինյանը Հայաստանն այնքան է նվաստացրել, որ Հայաստանի «անվտանգության երաշխավորը» լինելու է Ադրբեջանը, ոչ թե գոնե Թուրքիան։

«Եթե Ռուսաստանի հետ պայմանավորվել են, որ ռուսական զորակազմերը այդ հատվածներից դուրս են գալու, այդ եվրոպացի դիտորդներն իրենց հեռադիտակներով ոչինչ չեն անելու, ուղղակի արձանագրելու են, հետո էլ նստեն իրենց օդանավերն ու թռնեն։ Սրանց վարած քաղաքականությունը հասկանալու համար հերիք էր Վրաստանի այս օրենքը, որի շուրջ լարվածություն կա։ Բոլորիս էլ պարզ է, որ Եվրոպային պետք է Կովկասն ընդհանուր, ոչ թե հենց կոնկրետ Հայաստանը։ Ադրբեջանը մտել է Թուրքիայի տակ՝ Եվրոպայի ձեռքից սպրդեց, Վրաստանն էր մնացել՝ Վրաստանն էլ այդ օրենքի մասով հնարավոր է ընկնի պատժամիջոցների տակ, ու սա վրացիներին ձեռնտու էր, որովհետև նրանք փորձում են թուրքական պրոյեկտից դուրս գալ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողելու դեպքում շատ բաներ կարող են փոխվել»,-եզրափակեց Սևյանը։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/