Աննա Հակոբյանի տարօրինակ այցը Չեխիա

Աննա Հակոբյանի տարօրինակ այցը Չեխիա

2023 թվականի մայիսի 4-ից 6-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Դիվանագիտական արարողակարգում ընդունված է, որ պետության ղեկավարների պետական կամ պաշտոնական այցերի ժամանակ նրա կինը (ամուսինը) կարող են ուղեկցել նրա։ Դա ընդունված չէ, որոշակի իմաստով նաև անթույլատրելի է աշխատանքային կամ ոչ պաշտոնական այցերի ժամանակ, որոնց դեպքում նույնպես, ոչ միայն Աննա Հակոբյանը, այլև երբեմն նրանց երեխաները, հաճախ ընդգրկված են եղել Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունների կազմում։

Պետական և պաշտոնական այցերի ժամանակ պետության ղեկավարի կինը ընդգրկվում է պատվիրակության կազմում միայն այն ժամանակ, երբ հյուրընկալող կողմն արարողակարգով պատրաստ է նույն ձևաչափով ընդունելության։ Այս դեպքում մենք ականատեսն ենք հետևյալ իրողություններին։ Վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված Աննա հակոբյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում և ոչ մի պաշտոնական հանդիպման կամ ընդունելության։

Չեխիայի կողմից ոչ մի ղեկավար (Նախագահ, վարչապետ, խորհրդարանի պալատների ղեկավարներ) հանդիպումներին չեն մասնակցել իրենց կանանց կամ ամուսինների հետ։ Մասնավորապես, Աննա Հակոբյանը չի մասնակցել Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանի և Չեխիայի Նախագահ Պետեր Պավելի հետ հանդիպմանը, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի և Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ հանդիպումներին, Նիկոլ Փաշինյանին չի ուղեկցել Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում և հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումներին։

Փոխարենը նա առանձին անհասկանալի հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի հետ։
Հարկ է նկատել, որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանը բոշայական բնույթի հեղափոխական նորամուծություններ է մտցրել դիվանագիտական արարողակարգում։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ջինսի տաբատով, մարզակոշիկներով և ազատ ոճի վերնաշապիկով Կատարի Պետության խորհրդարան կատարած այցից հետո, պարզվում է, որ պաշտոնական այցով Պրահա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կինը զինվորական պատվո պահակախմբի ներկայանում է ջինսի տաբատով և դաշտային կոշիկներով։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից