Ով կարող է փոխարինել Լեւանդովսկուն «Բարսելոնայում»

Ով կարող է փոխարինել Լեւանդովսկուն «Բարսելոնայում»

«Բարսելոնան» կարող է լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն փոխարինել «Լիվերպուլի» աստղ Դարվին Նունյեսով։ Համաձայն առկա տեղեկությունների, «Բարսելոնան» Նունյեսին դարձրել է առաջիկա տրանսֆերային նպատակներից մեկը՝ ամառվա համար։ Կատալոնական ակումբը պլանավորում է կրճատել թիմի վրա կատարվող ծախսերը եւ դրանով պայմանավորված՝ կարող է ազատվել Լեւանդովսկուց, ով կատալոնացիների մոտ հանդես է գալիս 2022 թվականին։ Նրա պայմանագիրը գործում է մինչեւ 2026 թ։ Ներկա սեզոնին լեհ ֆուտբոլիստը մասնակցել է 45 հանդիպման, խփել 24 գոլ, եւ կատարել ինը արդյունավետ փոխանցում։

Նունյեսը մասնակցել է ներկա սեզոնին 51 հանդիպման, խփել 18 գոլ եւ կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։