Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։ 

Համարում կարող եք կարդալ Աղավնի Գրիգորյանի բանաստեղծական շարքը, Սոնա Վերդյանի հարցազրույցը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, Մհեր Արշակյանի սյունը, Սիրան Գրիգորյանի էսսեն:

Ինչպես նաեւ Արամ Պաչյանի օրագրությունից մի հատված, Ժորժ Ռոդենբախի եւ Ջամալ Միր Սադեղիի պատմվածքները` թարգմանությամբ Ալեքսանդր Թոփչյանի եւ Արեգ Բագրատյանի: Նասրինա Ռեզայի բանաստեղծությունները` թարգմանությամբ Վահե Արմենի եւ Հովհաննես Ազնաուրյանի մանրապատումները` թարգմանությամբ Անուշ Սարգսյանի: