YouTube-ը երկարաձգել է Թրամփի օգտահաշվի սառեցման ժամկետը

YouTube-ը երկարաձգել է Թրամփի օգտահաշվի սառեցման ժամկետը

YouTube տեսահոսթինգային հարթակը երկարաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի սառեցման ժամկետը։ Նշվում է, որ սառեցումը երկարաձգվել է անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Նշենք, որ առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահի օգտահաշիվը սառեցվեց հունվարի 13-ին։ Այն ժամանակ տեսահոսթինգից հայտարարեցին, որ Թրամփի հրապարակած վերջին տեսանյութը բռնության կոչ էր պարունակում իր մեջ, որի հետեւանքով հեռացվել է։ Դրանից հետո մեկ շաբաթով երկարաձգվեց սառեցումը։

YouTube-ը սահմանափակող քայլեր էր ձեռնարկել նաեւ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի դեմ։ Նա հանվել էր այն ցանկից, որում գտնվողները կարող են գումար վաստակել իրենց յութուբյան ալիքներով։