«Ֆորմուլա 1»-ը կունենա Գրան-պրի Մայամիում

«Ֆորմուլա 1»-ը  կունենա Գրան-պրի Մայամիում

«Ֆորմուլա 1»-ի ղեկավարությունը, Hard Rock Stadium-ի հետ համատեղ որոշել են ԱՄՆ-ում «Մայամիի Գրան պրի» ավտոմրցաշարային առաջնություն անցկացնելու մասին՝ 2020-21 սեզոնին։ Այս մասին գրում է «Իզվեստիան»։ Ըստ Hard Rock Stadium-ի ղեկավար Թոմ Գարֆինկելի եւ «Ֆորմուլա 1»-ի կոմերցիոն գործառնությունների տնօրեն Շոն Բրետչսի, առաջին մրցումը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի մայիսին։ RT-ն էլ մանրամասնում է, որ մայրուղին կանցկացվի ստադիոնի շուրջ։ Նախապես պետք է նախ ստանալ Մայամի-Դեյդ շրջանի պատկան մարմինների համաձայնությունը։ Ամենայն հավանականությամբ այդ հարցը կդրվի քննարկման արդեն այս ամսվա վերջին։ Տարեկան մրցաշարը կբերի ավելի քան 400 միլիոն դոլար։